ՏԵՍԱՆՅՈւԹ. Իսպանիայում գնդակահարել և հրկիզել են Նեթանյահուի խրտվիլակին
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսպանիայի կառավարությանը՝ երկրում տեղի ունեցած հակաիսրայելական ցույցի կապակցությամբ։ Գերատեսչություն է կանչվել Թել Ավիվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին փոխանցվել է հրեական պետության դժգոհությունը կատարվածի վերաբերյալ։
Բողոքի ակցիայի հիմք է հանդիսացել Իսպանիայում կազմակերպված մի միջոցառում, որի ժամանակ ցուցարարները հրկիզել և գնդակահարել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խրտվիլակը։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ խրտվիլակի վրա եղել են վիրավորական գրություններ, որոնք վարչապետին մեղադրում էին ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Իսրայելական կողմը պաշտոնական հայտարարության մեջ Մադրիդին մեղադրել է հակասեմական տրամադրությունների խրախուսման և «հակաիսրայելական մոլուցքի» մեջ։ Դիվանագիտական գերատեսչությունը շեշտել է, որ նմանատիպ գործողություններն անընդունելի են և վնասում են երկկողմ հարաբերություններին։ Այս պահին իսպանական կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող գնան, սնանկանան․ պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել․ Ավինյան
Այդ շինաղբը որտեղից որ տարբեր տեղերում հայտնվում է, եկեք հասկանանք՝ որ շինհրապարակներն են, որ այդ տեսակ գործելաոճ ունեն,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Պուտինին
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա: Այս մասին Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի ուղերձը ժողովրդին
Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում է երեխաներին,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի կեսից հասկացել են, որ ՀՀ դրոշը շրջված է, և շտկել են այն: Հիշեցնենք` Այսօր՝ ապրիլ...