Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Հունգարիայում կիրակի վաղ առավոտից մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց հիմնական մրցակցությունը ծավալվում է վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարած «Ֆիդես» կուսակցության և Պետեր Մադյարի «Տիսա» քաղաքական ուժի միջև։ Ընտրատեղամասերը բացվել են Բուդապեշտի ժամանակով ժամը 06:00-ին և գործելու են մինչև 19:00-ը։
Ընտրողները քվեարկում են երկու ձևաչափով՝ միանձնյա ընտրատարածքում թեկնածուի և կուսակցության օգտին։ Խորհրդարանի 199 մանդատից 106-ը բաշխվելու են հենց միանձնյա ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։
Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն։ Գլխավոր հավակնորդներից մեկը «Ֆիդեսն» է, որը ղեկավարում է երկիրը 2010 թվականից, իսկ մյուսը՝ 2020-ին ստեղծված «Տիսան»։ Աղբյուրի համաձայն՝ Պետեր Մադյարը 2024 թվականին հեռացել է իշխանական կուսակցությունից և անցել ընդդիմություն։ Բացի այդ, ընտրաթերթիկում ընդգրկված են նաև ձախակողմյան «Դեմոկրատական կոալիցիան», երգիծական Երկպոչ Շան կուսակցությունը և ծայրահեղ աջ «Մեր Հայրենիքը» (Mi Hazánk)։
Անկախ սոցիոլոգիական հարցումները կանխատեսում են «Տիսայի» վստահ հաղթանակ, մինչդեռ իշխանամետ հետազոտական կենտրոնները ենթադրում են, որ Օրբանի կուսակցությունը կկարողանա պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։ Հունգարական օրենքների համաձայն՝ ձայների հաշվարկը պետք է ավարտվի ոչ ուշ, քան ապրիլի 18-ը։
Նմանատիպ հոդվածներ
Արաղչին անվստահություն է հայտնել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններին մոտենում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական պատվիրակության հուզիչ քայլը
Իրանի պաշտոնական պատվիրակությունը Պակիստան ժամանելիս ուշադրություն է գրավել ինքնաթիռի ներսում կազմակերպված խորհրդանշական...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...