Հռոմի պապը քննադատել է Իրանի դեմ հարձակումները
Լևոն XIV պապը Վատիկանում հնչեցրած ելույթի ժամանակ դատապարտել է ուժի կիրառումը և «ամենակարողության պատրանքը»։
Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ընթացքում Հռոմի Լևոն XIV պապն անդրադարձել է միջազգային քաղաքական վերջին զարգացումներին՝ մասնավորապես քննադատելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողությունները։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել հաստատել համաշխարհային խաղաղություն և հրաժարվել ռազմական հզորության ցուցադրական կիրառումից, ինչը նա որակել է որպես «ամենակարողության պատրանքի» հետևանք։
Իր ուղերձում քահանայապետը հատուկ շեշտադրել է սեփական անձի և գումարի պաշտամունքի վտանգները։ Արևմտյան լրատվամիջոցներն ու վերլուծաբանները նրա այս ձևակերպումները դիտարկում են որպես ուղղակի ակնարկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը։ Պապը նշել է, որ նմանատիպ մոտեցումները խաթարում են միջազգային կայունությունը։
Հարկ է նշել, որ Լևոն XIV-ը պատմության մեջ առաջին ամերիկացի Հռոմի պապն է, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նա հանդես է գալիս Միացյալ Նահանգների վարչակազմի գործողությունների խիստ քննադատությամբ։ Նա նախկինում ևս պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել Սպիտակ տան որդեգրած արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ՝ հորդորելով առաջնորդվել մարդասիրական սկզբունքներով։
Նմանատիպ հոդվածներ
Արաղչին անվստահություն է հայտնել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններին մոտենում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական պատվիրակության հուզիչ քայլը
Իրանի պաշտոնական պատվիրակությունը Պակիստան ժամանելիս ուշադրություն է գրավել ինքնաթիռի ներսում կազմակերպված խորհրդանշական...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...