Համաձայնության հասնելը սկզբից էլ դժվար էր գնահատվում. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների հետ ունեցած բանակցային գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ կողմերի միջև առկա անվստահության մթնոլորտը թույլ չի տվել մեկ հանդիպման շրջանակում հասնել վերջնական համաձայնության։ Չնայած որոշակի կետերի շուրջ փոխհամաձայնությանը, երկու առանցքային հարցերի շուրջ տարակարծությունները խոչընդոտել են գործարքի կնքմանը։
Շուրջ 21 ժամ տևած քննարկումների օրակարգում եղել են միջազգային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական թեմաներ։ Մասնավորապես, կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգությանը, իրանական միջուկային ծրագրին, տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը և հնարավոր ռեպարացիաներին վերաբերող հարցեր։ Բանակցությունների նպատակն է եղել հակամարտության վերջնական կարգավորումը, սակայն, ըստ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, արդյունքի հասնել չի հաջողվել։
Գործընթացի մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա շեշտել էր, որ բանակցությունների տապալման պարագայում Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել ռազմական հարվածները Իրանի ուղղությամբ։ Այս պահին կողմերը չեն հստակեցրել հետագա հանդիպումների ժամկետները կամ ձևաչափը, սակայն իրանական կողմը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ մեկ փուլով նման բարդ խնդիրների լուծումն անհնար էր։
Նմանատիպ հոդվածներ
Արաղչին անվստահություն է հայտնել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններին մոտենում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական պատվիրակության հուզիչ քայլը
Իրանի պաշտոնական պատվիրակությունը Պակիստան ժամանելիս ուշադրություն է գրավել ինքնաթիռի ներսում կազմակերպված խորհրդանշական...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...