Պատմի, թե ինչպես ես 10-15.000$ դոլարի պատճառով սրտի խնդիր ունեցող և նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել․ Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում մեկնաբանել է Հայկ Մարությանի հարցազրույցը․
«Նոր տեսա, որ Տկզարը հարցազրույց է տվել և անոնսի ամենակարևոր կտորները իմ գեղձերի և պետական իբր 200.000$-անոց մեքենայի մասին է խոսում: Ապրես տկզարիոն, արդեն 5 տարի է` նույն բանն եք ասում, թե՛ դու, թե՛ մյուս քո նման լուսանցքում մնացածները, բայց ես ինչ եմ առաջարկում. արի հաջորդ անգամ հարցազրույցին կրկին հագի քո մտահոգ պարկեշտ դիմակը ու պատմի, օրինակ, թե ինչպես ես 10-15.000$ դոլարի պատճառով սրտի խնդիր ունեցող և նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել: Կամ հերթով պատմի` որտե՞ղ և ի՞նչ պատճառով ես կորցրել ընկերներիդ: Պատմի դու քո տարբերակը, ես` իմ:
Հա՛, ու ոչ մի խնդիր չկա, որ դերասանը զբաղվի քաղաքականությամբ, վատ է, երբ կեղծավոր ու փողի մեռած մարդն է զբաղվում քաղաքականությամբ: Բայց ամեն ինչի մասին իր ժամանակ և պահին»,- գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հավելենք՝ Հայկ Մարությանը Tete A Tete հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
