ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Այսօր լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունը, թե, իբր, պարեկներին հատուկ հրահանգ է տրվել գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված գործողություններ իրականացնելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանությունը պարզաբանում է, որ ծառայողները բոլոր դեպքերում գործում են օրենքի շրջանակում՝ ապահովելով հասարակական կարգն ու արձանագրելով իրավախախտումները: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այսօր լրատվական կայքերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր «․․․Պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել։ Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ և արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու»։
Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, այդ թվում պարեկները, մշտապես պետք է «աչալուրջ» լինեն և աչալուրջ են իրավախախտումներ կատարող բոլոր անձանց նկատմամբ։ Ավելին, «․․․կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ․․․» ոստիկանությունը պարտավոր է նաև ապահովել մարդկանց անվտանգությունն ու հասարակական կարգը։ Եվ եթե տրանսպորտային միջոցի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոցը չի ունենում տեխնիկական զննություն կամ ԱՊՊԱ պայմանագիր, հայտնաբերվում է կանգառ-կայանման խախտում կամ տրանսպորտային միջոցի վրա խախտվում է գովազդի կանոնները, ապա, բնականաբար, ոստիկանության ծառայողները պետք է իրականացնեն, և իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները։
Հավելենք, որ հրապարակման մեջ նշված տրանսպորտային միջոցների վարորդները կատարել են վերոհիշյալ բոլոր իրավախախտումները»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...