Պենտագոնի ղեկավարը կեղծ տեղեկություններ է տրամադրել Թրամփին․ WP
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնում է Իրանի դեմ գործողության ընթացքի մասին ոչ լիարժեք կամ մոլորեցնող տվյալներ, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Վարչակազմում որոշ պաշտոնյաներ կարծում են, որ նախարարի զեկույցները չափազանց լավատեսական են և կարող են սխալ պատկեր ստեղծել իրավիճակի վերաբերյալ։
Ըստ նույն աղբյուրների՝ Հեգսեթը հայտարարել է, թե ԱՄՆ-ն «ամբողջությամբ վերահսկում է Իրանի օդային տարածքը»։ Սակայն վարչակազմի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նման հայտարարությունները կարող են մոլորեցնել ինչպես նախագահին, այնպես էլ հանրությանը։
Որպես հակափաստարկ՝ նշվում է վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ Իրանում խոցվել է ամերիկյան F-15E կործանիչը։ Սա, ըստ աղբյուրների, ցույց է տալիս, որ Իրանը շարունակում է ռազմական վտանգ ներկայացնել ԱՄՆ զինծառայողների համար և կասկածի տակ է դնում Պենտագոնի ղեկավարի գնահատականները։
Ինքնաթիռը խոցվել է ապրիլի 3-ին՝ Իսֆահանից հարավ-արևելք ընկած հատվածում։ Անձնակազմի մեկ անդամը նույն օրը տարհանվել է, իսկ երկրորդը հայտնաբերվել է մոտ 36 ժամ անց՝ վիրավոր վիճակում, և տեղափոխվել բուժման՝ Քուվեյթ։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանն այսօր էլ տնտեսական պատերազմի մասին է զգուշացնում. Նարեկ Կարապետյան
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...