Հայտնի է, թե ովքեր կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները
Ուրբաթ օրը Իսլամաբադում նախատեսվող բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը` Ջեյ Դի Վենսը։
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Իսլամաբադում նախատեսված բանակցություններում Իրանի պատվիրակությունը կգլխավորի երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ամերիկյան բանակցային թիմի ղեկավարն էլ կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Իրանին ներկայացված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կմեկնարկեն ուրբաթ օրը Իսլամաբադում։ Տեղեկությունը հաստատել էր նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:
Նմանատիպ հոդվածներ
Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ զգուշացրել է ՀԱՊԿ-ին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է առավել զգուշավոր և նրբանկատ մոտեցում ցուցաբերի Հա...
Նարեկ Կարապետյանը արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանին
«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Բելառուսը չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է դրան, եթե իր նկատմամբ կիրառվի ուժի սպառնալիք։ Այս մասին հայտարարել է ե...
Պուտինի «գազային» ակնարկը Փաշինյանին
Եվրոպայում գազի գները 1000 խորանարդ մետրի դիմաց հասնում են շուրջ 600 դոլարի, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Ապրիլի 1-ին...