Ավինյանի հայրը հաղթեց դատարանում
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ամբողջությամբ բավարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի բողոքը։ Այս մասին AuroraNews-ը տեղեկանում է Datalex համակարգից:
Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել և հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին։
Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը լրատվամիջոցներից մեկի հարցման ընթացքում ասել էր, թե կարմիր գծերի գումարը պետք է 500 հազար դարձնեն, որպեսզի «ամեն համբալ չգա կայնի ստեղ` իրա գեղի Opel-ով»: Ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան։ Առաջին ատյանի դատարանը նրա հայցը մասնակիորեն բավարարել էր՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից բավարարելով 250 հազարը։
Այնուհետև Ավինյանի հայրը առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Մարտի 20-ին վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը։ Վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի ամբողջությամբ մերժվել է։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։ Հայաստանի կառավարությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ի աջակցություն կալանավորված Դավիթ Մինասյանի
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու...
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը հանվել է։ Նոյեմբերի 15-ից սահմանված և մինչև մարտի 31-ը գործող ձմեռայ...