Ստեղծված է արհեստական բանականության կողմից. նոր օրենք
«Ստեղծված է արհեստական բանականության կողմից»
Քիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են արհեստական բանականությամբ (ԱԲ) կամ այլ թվային լուծումներով ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով (label)։ Սա օրենքի իմպերատիվ պահանջ է, որի նպատակն է սպառողին հնարավորություն տալ հստակ տարբերակել տեխնոլոգիական գործիքակազմով գեներացված ոչ իրական նյութը իրական բովանդակությունից։ Այս մասին ֆեյսբուքի ր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Սահմանված պահանջների խախտման դեպքում հեռարձակողի համար նախատեսվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։ Ռադիոհաղորդումների պարագայում ԱԲ գործիքակազմի կիրառման մասին պարտադիր պետք է հայտարարվի եթերի սկզբում և վերջում։
Նշեմ, որ նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 6»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների հոսանքի ծախսը. Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունն...