Իրանը բացահայտել է ամերիկացի օդաչուների փրկարարական գործողության մանրամասները
Իրանական Press TV հեռուստաալիքը, հղում անելով երկրի անվտանգության ուժերում ունեցած աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ-ի իրականացրած գործողությունը, որը ներկայացվել էր որպես F-15 կործանիչի օդաչուի փրկություն, իրականում կարող էր ծառայել այլ նպատակի։ Ըստ այդ տեղեկության՝ գործողությունը կապ չի ունեցել խոցված օդաչուի որոնման հետ։
Նշվում է, որ ամերիկյան C-130 ինքնաթիռների վայրէջքի համար ընտրվել է լքված օդանավակայան, որը գտնվում է Իսֆահանի միջուկային օբյեկտներից մեկի հարևանությամբ։ Իրանական կողմը ենթադրում է, որ դա կարող էր լինել փորձ՝ ներթափանցելու տվյալ տարածք։
Միաժամանակ, The Telegraph-ի փոխանցմամբ, Իրանի տարածքում խոցված F-15-ի անձնակազմի երկու անդամներին հաջողվել է կատապուլտացվել։ Նրանցից մեկը արագ հայտնաբերվել է, իսկ երկրորդի որոնումները ավելի երկար են տևել։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ հատուկ ստորաբաժանումների և Իրանի անվտանգության մարմինների միջև մրցակցություն է առաջացել երկրորդ օդաչուին գտնելու հարցում, և Թեհրանը հայտարարել է մինչև 60 հազար դոլարի պարգևատրություն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ որոնողական գործողությունը գրեթե ձախողվել է՝ օդաչուի փոխանցած ռադիոհաղորդագրության բովանդակության պատճառով, որը ներառում էր կրոնական արտահայտություններ։ Սկզբում ենթադրություն է առաջացել, որ նա կարող է գերության մեջ գտնվել, սակայն ռազմական շրջանակներին ծանոթ աղբյուրները նշել են, որ օդաչուն իրականում կրոնական անձ է։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...