Ինչպես է Նեթանյահուն մոլորեցրեց Թրամփին. The New York Times
The New York Times-ը հրապարակել է տեղեկություններ, ըստ որոնց՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել է ձևավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Իրանի վերաբերյալ գործողությունների շուրջ։
Պարբերականի տվյալներով՝ փետրվարի 11-ին անցկացված հանդիպման ընթացքում Նեթանյահուն ներկայացրել է օպերատիվ ծրագիր՝ նշելով, որ Իրանում ստեղծվել են պայմաններ իշխանափոխության համար։ Նա ընդգծել է, որ ամերիկա-իսրայելական համատեղ գործողությունը կարող է ավարտին հասցնել Իսլամական Հանրապետության ներկայիս համակարգը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Թրամփին ցուցադրվել է նաև տեսանյութ, որտեղ ներկայացվել են հնարավոր առաջնորդներ, որոնք կարող էին իշխանության գալ գործող վարչակարգի տապալման դեպքում։ Այդ ցանկում ընդգրկված էր նաև Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փեհլևին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում և հանդես է գալիս որպես աշխարհիկ կառավարման կողմնակից։
Նեթանյահուն և նրա թիմը պնդել են, որ Իրանի բալիստիկ հրթիռային ծրագիրը հնարավոր է չեզոքացնել մի քանի շաբաթում, իսկ երկիրը չի կարողանա փակել Օրմուզի նեղուցը կամ լուրջ հարվածներ հասցնել ԱՄՆ շահերին տարածաշրջանում։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ըստ հրապարակման, այդ ծրագիրը գնահատել է բացասական, չնայած դրան՝ վերջնական որոշումը կայացրել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...