ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ. Անդրանիկ Քոչարյան
«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին:
Նշենք, որ Հայկ Սարգսյանը հայտարարել էր, թե Անդրանիկ Քոչարյանը սեփական ամբիցիաների պատճառով պետության համար կարևոր օրենսդրական նախագիծը («Զինծառայությունից գումարով ազատվելու մասին») տապալել է:
«Ո՞րն էր պետության համար կարևորը, փողով բանակից ազատվե՞լը»,- արձագանքեց Քոչարյանը` նշելով, որ նախագծին իր դեմ լինելը շատ բնական է և որ Հայկ Սարգսյանի ներկայացրած փաստարկներն ու թվային տվյալերը վիճելի են: «Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է»,- ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք` Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, մեղադրելով Անդրանիկ Քոչարյանին, ասել էր. «Սեփական ամբիցիաների պատճառով տապալել պետության համար կարևոր օրենքի նախագիծ, անընդունելի է, որ հիմա հնարավորություն ունենամ, կարող ա լացեմ էլ»:
Ավելին` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...
Դաշինք` «հեգեմոնների վասալ» չդառնալու նպատակով. Մակրոնի առաջարկը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասիական շրջագայության ընթացքում առաջարկել է ձևավորել երկրների նոր դաշինք՝ գլոբալ գործ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալյոշան գնացել, իմ տան պատի հետ է նկարվել. Արարատ Միրոզոյան
«Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերք...