ՆԱՏՕ-ն «թղթե վագր է»․ Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ դուրս գալու հարցը «վերանայման սահմաններից դուրս է»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու հարց, քանի որ դաշինքը այդպես էլ չմիացավ Իրանի դեմ պատերազմին, հաղորդում է բրիտանական Daily Telegraph-ը։
Նա ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր»՝ նշելով, որ ԱՄՆ-ի դուրս գալու հարցը «վերանայման սահմաններից դուրս է»։ Թրամփը ընդգծել է, որ դաշնակիցները չեն համաձայնել ռազմանավեր ուղարկել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Հենց դա է պատճառը, որ Սպիտակ տունը Եվրոպային այլևս չի դիտարկում որպես վստահելի պաշտպանական գործընկեր։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դարձել է «մեկակողմանի փողոց»՝ նշելով, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի վերանայել դաշինքի հետ հարաբերությունները, եթե դաշնակիցները հրաժարվեն տրամադրել ռազմական բազաների հասանելիություն։
Թրամփը նաև քննադատել է Մեծ Բրիտանիային և վարչապետ Քիր Սթարմերին՝ Իրանի դեմ պատերազմին չմասնակցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում Մոսկվայում տ...
Աննա Հակոբյանի պատասխանը՝ հետախույզ Արթուր Ավանեսյանին
Աննա Հակոբյանը գրառում է կատարել՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...