Աննա Հակոբյանի պատասխանը՝ հետախույզ Արթուր Ավանեսյանին
Աննա Հակոբյանը գրառում է կատարել՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին «չի կարողանում մտաբերել»։ Նա, մասնավորապես, գրել է․
«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և իհարկե տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»,- գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք՝ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը, արձագանքելով Աննա Հակոբյանի այն պնդմանը, թե 44-օրյա պատերազմում «11 000 դասալիք ենք ունեցել», նշել էր․ «Մեր զինվորները դասալիքներ չէին, մեր զինվորները կռվում էին առյուծի նման, իսկ Ձեր ամուսինը թողեց մեր զինվորներին անպաշտպան և առանց զենքի»։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։ «Գիտե՞ք,...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
