Բելառուսը արագ գոլ խփեց Հայաստանի հետ հանդիպման մեկնարկին
Բելառուսի հավաքականը անկյունայինից հետո 8-րդ րոպեին բացեց հաշիվը Հայաստան – Բելառուս ընկերական խաղում։ Այս պահին մեկնարկել է երկրորդ խաղակեսը:
Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպման մեկնարկին «Հանրապետական» մարզադաշտում մի խումբ երկրպագուներ պարզել են «Հեռացեք, ֆուտբոլ ունենանք» գրությամբ պաստառ՝ ենթադրաբար ուղղված ՀՖՖ-ի ղեկավարներին։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումից առաջ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանին հանձնել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը, որին նա արժանացել էր 2025 թվականի մրցաշրջանում։
Հայաստանի հավաքականի ավագը հաղթող է ճանաչվել 17 ձայնով։ 2025 թվականին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Քվեարկության արդյունքում «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացել էր 8 ձայն։
Երեւանում ընթացող Հայաստան - Բելառուս ընկերական խաղին Էդուարդ Սպերցյանը չի մասնակցում վնասվածքի պատճառով։ Նրա փոխարեն խաղադաշտում ավագի թեւկապը կրում է Կամո Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը ռևանշում հաղթեց Ջորջիո Պուլասին
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում «RAF 07» մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման ե...
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված Hype Brazil գրեփլինգի մրցաշարում տեղի է ունեցե...
Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտնել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի կազմակերպմ...
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ը...