Պատահարներ Կարևոր

Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում

Ofelya 1 րոպե 457 դիտում
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում

1 տարեկան փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել, այս մասին  Auroranews-ին հայտնել էին Գլխավոր դատախազությունից։


 «Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ  ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ  նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնել են գերատեսչությունից։


«Ազատության» հետ զրույցում՝ փոքրիկի մորական տատիկը պատմում է․


 «Գիշերը ժամը 4-ին զանգում են տղայիս, ասում են արի երեխան տաքության մեջ վառվում է։ Տղաս գնաց ասում է ինչ տաքություն, ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած»,- պատմել է նա։


Երեխայի տատիկի պնդմամբ ՝ տանը որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը,  երեխան ոչ մի արյունակից չի ունեցել։


Պաշտոնական հաղորդագրություններում հայր անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ։ Այդ տղամարդը՝ մյուս թոռան, 5 ամյա աղջկա հայրն է։ Մայրը նախկին ամուսնու և նրա զուգընկերուհու խնամքին է թողել փոքրիկ, որ վարձով տուն գտնի։


Լրատվամիջոցների ահազանգից հետո՝ Սոցիալական ծառայության աշխատողներն եկել ու խնամքի կենտրոն են տարել  աղջնակին։  


Երեխայի մայրը լրատվամիջոցից է հարցրել, թե ինչպես է երեխան, անգամ տեղյակի չի եղել, որ մյուս երեխային՝ 5 ամյա աղջնակին, խնամքի կենտրոն են տարել։


Երեխայի մորական տատիկը հույս ունի, որ այս ամենից հետո,  5 ամյա աղջնակի խնամքը կրկին իրեն կփոխանցեն։





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250