Զարեհ Սինանյանը` Իրանից դեպի Հայաստան մարդկանց հոսքի մասին
Իրանում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նշել է, որ թվային կոնկրետ տվյալ չունեն, թե քանի իրանահայ է այս օրերին եկել Հայաստան:
«Բայց իրանահայերի՝ դեպի Հայաստան որևէ արտառոց հոսք, որը տարբերվում է նախորդ ժամանակահատվածներից, չունենք: Որպես այդպիսին, իրանահայերի շարժ դեպի Հայաստան չկա»,-ասել է Սինանյանը:
Նա վստահեցրել է՝ անընդհատ փորձում են կապի մեջ լինել Իրանի հայ համայնքի հետ, երբեմն ստացվում է կապ հաստատել:
«Մարդիկ փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են, հույս ունեն, որ շուտով այս ամենը կվերջանա»,-նշել է Սինանյանը:
Նրա խոսքով՝ չհաստատված տեղեկություններ կան իրանահայերի շրջանում 2 թեթև վիրավորի մասին:
«Խոսք կար թեթև վիրավորում ստացած 2 իրանահայերի մասին, սակայն շատ դժվար է այդ ամենը հաստատելը»,-նշել է Սինանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 15-իցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում սպասվում ե...
Ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստնում
Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններու...
Ռուբլին թանկացել է. փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ
Rate.am-ը ներկայացրել է տարադրամի փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,82 դրամ...