Շինարարության մասով ունեինք խնդիրներ. Անդրեասյանը` Ծիծեռնակաբերդի մասին
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացել է պետության կողմից: Պետությունը երբեք այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ես ոլորտը համակարգող նախարարության պատասխանատուն եմ, ես ավելի մանրամասն եմ տեսնում խնդիրները, քան կարող է տեսնել որևէ այլ պատկան մարմին, կամ այլ դիրքում գտնվող անձ: Եթե այլ դիրքից տեսանելի է մեկ խնդիր, ինձ համար տեսանելի է տասը խնդիր, ես հարկ եմ համարում խոսել խնդիրների մասին:
Այն, որ մենք շինարարության մասով ունեինք խնդիրներ և այդ խնդիրները կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, դա եղել է թափանցիկ, պարզ, հանրային: Եթե ձեզնից մեկն ուզում է՝ այս շաբաթ կարող եք ինձ ուղեկցել»,-նշել է նա:
Նախարարը հավելել է, որ սեպտեմբերից սկսած ամեն շաբաթ այցելում է Ցեղասպանության հուշահամալիր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 15-իցերեկը, 16-ին շրջանների մեծ մասում սպասվում ե...
Ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստնում
Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններու...
Ռուբլին թանկացել է. փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ
Rate.am-ը ներկայացրել է տարադրամի փոխարժեքները մարտի 15-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,82 դրամ...