Քաղաքականություն

Սկանդալ Եվրախորհրդարանում. պատգամավորները չեն կարողացել քարտեզի վրա գտնել Իրանը

Mariam Z.
Սկանդալ Եվրախորհրդարանում. պատգամավորները չեն կարողացել քարտեզի վրա գտնել Իրանը

Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը՝ այն շփոթելով Թուրքիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը։


Մարտի սկզբին TMC հեռուստաալիքի թղթակիցը Ստրասբուրգում հարցում է անցկացրել Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում՝ Quotidien հաղորդման համար։ Նա քաղաքական գործիչներին ներկայացրել է աշխարհի քարտեզ, որտեղ երկրների անունները նշված չեն եղել, և խնդրել է դրա վրա ցույց տալ Իրանը։


Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակը մատնացույց է արել Հորմուզի նեղուցը, Սոցիալիստական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Էմմա Ռաֆովիչն Իրանը շփոթել է Բուլղարիայի հետ, իսկ «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Ֆաբիեն Քելլերը հանրապետությունը շփոթել է Թուրքիայի հետ։


«Ինչ վերաբերում է «Կանաչների» պատգամավոր Մարի Տուսենին, ապա երկար տատանումներից հետո նա ընտրում է Աֆղանստանը։ «Կանաչների» մեկ այլ պատգամավոր Դեյվիդ Կորմանը կարծում է, թե գտել է պատասխանը՝ մատնացույց անելով Սաուդյան Արաբիան»,- գրում է Le Parisien-ը։


«Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության համանախագահ Մանոն Օբրին ճիշտ է պատասխանել լրագրողի հարցին։ Ավելի ուշ նա նշել է, որ նման սխալները ծիծաղելի կլինեին, եթե Եվրախորհրդարանը ստիպված չլիներ որոշումներ կայացնել Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերաբերյալ։


«Հիմա ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչու են ոմանք դժկամությամբ դատապարտում այդ գործողությունները»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250