Ռեզա Փահլավին ներկայացրել է «անցումային Իրանի» հինգ տնտեսական նպատակները
Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին ներկայացրել է «անցումային Իրանի» հինգ տնտեսական նպատակները։
Տեսաուղերձում Փահլավին հայտարարել է, որ անցումային իշխանությունները կազատագրեն Իրանի տնտեսությունը ռազմական և կիսառազմական խմբավորումների, ինչպես նաև տնտեսական հանցագործների վերահսկողությունից։
«Բռնագրավված կամ գողացված ազգային հարստությունը կվերադարձվի և կփոխանցվի Իրանի քաղաքացիներին։ Պետական ռեսուրսները նախատեսվում է վերաուղղել օտարերկրյա զինված խմբավորումների ֆինանսավորումից դեպի երկրի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և վառելիքի համակարգերի վերակառուցումը։
Անցումային համակարգը կվերացնի կոռուպցիան և մենաշնորհները՝ ազգային հարստությունը ուղղորդելով առողջապահության, կրթության զարգացմանը և աղքատության դեմ պայքարին։
Իրանի ամենամեծ հարստությունը ոչ թե նավթն ու գազն է, այլ նրա ժողովուրդը։ Խոստանում եմ ներդրումներ կատարել մարդկային կապիտալում, վերամիավորվել համաշխարհային տնտեսության հետ և վերականգնել երկրի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը»։
Փահլավիի խոսքով՝ սրանք դատարկ խոստումներ չեն, այլ պարտավորություններ, որոնք նա մտադիր է իրականացնել Իրանի ժողովրդի հետ միասին։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակ...
Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար. Քոչարյան
Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնո...
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մե...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...