Քաղաքականություն

Երևանի հին թեղիները կորցրել են կենսունակությունը․ Բեգոյան

Ofelya 1 րոպե 89 դիտում
Երևանի հին թեղիները կորցրել են կենսունակությունը․ Բեգոյան

Երևանում ծառերի կենսունակության տարիքը միջինը կազմում է շուրջ 40-50 տարի, ինչի հետևանքով քաղաքում մինչև այժմ պահպանված ծառերն արդեն մոտ 70-80 տարեկան են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։


«Մարդը, եթե 100 տարեկան է, ապրել է իր տարիքը, ինչքան ուզում եք դեղ տանք՝ չենք կարող նրան երիտասարդացնել կամ անմահացնել։ Բնության մեջ յուրաքանչյուր բան՝ ծառ, թուփ, մարդ, շուն, կատու ունեն իրենց կյանքի տևողությունը, թեղիների մոտ էլ, իրենց կյանքի տևողությունը վաղուց ավարտված է»,- նշել է Բեգոյանը:


Բեգոյանի խոսքով՝ որդերը քայքայում են ծառերի ամբողջ բնամասը, ինչի հետևանքով վերանում է արմատ-սաղարթ կորելացիոն կապը, և արդյունքում սաղարթները նույնպես վերանում են։ Նա ընդգծել է, որ թեղիները բացասաբար են անդրադառնում նաև էկոլոգիական առումով։


«Այս չեղած ծառերը վնասատուների, ժողովրդական լեզվով՝ այդ որդ ու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր են, որոնք այնուհետ տարածվում են քաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա»- հավելել է  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250