Այ խղճուկներ, դուք ՀՀ-ում բացարձակ իշխանություն էիք՝ ձեր օլիգարխների հաստավիզներով, զուգարաններում մարդ սպանելով․ Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում գրել է․
«Օրերս նախկին իշխանության մի քանի ներկայացուցիչ և իրենց մանկլավիկներ ատամները կրճտացնելով իմ մասին խոսելի ասում էին, որ ես չեմ կարող առանց անվտանգություն փողոցով քայլել: Ենթադրում եմ, իբր ամեն տեղ ինձ ով տեսնի հարձակվելու է, ինձ ծեծի, սպանի)))): Այս պնդումն այնքան հիմար, այնքան անիմաստ է և այնքան խոսուն է նման բան ասողների մասին, որ ասելու չէ:
Նախ ասեմ, այո, շատ հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ կարող է և հարձակվեն ինձ վրա, կարող է ծեծեն, կարող է և փորձեն սպանել, ինչպես եղել է Հայաստանում ԱԺ նախագահների հետ, և ՞: Ես ուզում եմ հասկանալ՝ այդ քոչարյանա-սերժական հացկատակները և մերժված զրոները, ովքեր անցյալի թախիծը գինու մեջ են խորտակում, որպեսզի կարողանան շարունակել ապրել, ինչո՞ւ են այդքան մրմռում: Բովանդակային խոսքով չեն կարողանում, սպառնում են ֆիզիկական հաշվեհարդա՞ր տեսնելով: Ասում են, որ ես ամբողջ գիշեր վախենամ չքնե՞մ: Կամ այդ որ երկրում է՝ պառլամենտական կամ ոչ, ԱԺ նախագահն առանց անվտանգության աշխատակիցների:
Հասկանում եմ, ես տարիներ շարունակ թե՛ իրանց, թե՛ իրանց ղեկավարներին ոտնատակ եմ տալիս, իսկ իրանց ոչ խոսքը, ոչ ուղեղը չի բավարարում վիճել կամ հակադարձել, նույնիսկ լսելի լինել: Թե՞ ուզում են ինձ «գողական» դաշտ տանել, թե բա՝ ախպեր, սկի նա փողոց չի կարա դուրս գա: Ես պետական պաշտոնյա եմ, գողական լինելու հավակնություն չունեմ, մեծ հաշվով, նենց չի, որ դուք հեղինակություն եք կամ կարող եք լինել:
Կամ վերջապես, այ խղճուկներ, դուք ՀՀ-ում բացարձակ իշխանություն էիք՝ ձեր օլիգարխների հաստավիզներով, պետական մարմիններով, դատարաններով , զուգարաններում մարդ սպանելով և «պադեզդներում» ծեծելով՝ ես ու իմ ընկերները ժողովրդին հանեցինք, գլխիկոր իշխանությունը հանձնեցիք: Կամ, լավ, էդ որ անվտանգությունից եք խոսում, ուզում եմ հարցնել՝ ձեր ղեկավարներից այդ ո՞վ է առանց անվտանգություն գնում խանութ, կինո, փողոցում քայլում, տո անվտանգությունը հետը նույնիսկ չեն կարողանում փողոց դուրս գալ: Կեսկատակ-կեսլուրջ ասեմ՝ մեծ հարց է այդ անվտանգությունը և կարգավիճակը, ինձ ավելի հաճախ սահմանափակում է, ոչ թե պաշտպանում Ձեզանից:
Հա ու հիշեք, ես միշտ կարողացել եմ ու կարողանալու եմ մի փոքր ավելին, քան դուք կամ, առավել ևս, ձեր շեֆերը»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։