Իրանն այնպիսի իրավիճակում է, որում երբեք չի եղել․ իրավիճակը կարող է ավելի վատանալ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմը կարող է ազդել Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշման վրա։ Նրա կարծիքով՝ Թեհրանի թուլացումը կարող է խթանել խմբավորման զինաթափումը։
Times of Israel-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք Իրանի՝ որպես ՀԱՄԱՍ-ի հիմնական ֆինանսական աջակիցներից մեկի դիրքերի թուլացումը կարող է ստիպել շարժմանը հրաժարվել զենքից։
Թրամփը պատասխանել է, որ նման զարգացումը հնարավոր է։ Նրա խոսքով՝ «շատ մարդիկ կարող են զինաթափվել Իրանի դեմ պատերազմի պատճառով, քանի որ Իրանը հիմա այնպիսի իրավիճակում է, որում երբեք չի եղել, և իրավիճակը նրանց համար կարող է ավելի վատանալ»։
Նա նաև նշել է, որ Իրանի ներկայիս դրությունը կարող է ազդել տարածաշրջանում գործող այն ուժերի վրա, որոնք տարբեր ձևերով կապված են Թեհրանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...