Սպերցյանը՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը պատմել է, որ նախկինում կապ է հաստատվել «Բարսելոնայի» լեգենդ Պատրիկ Կլյուվերտի հետ, որի միջոցով քննարկվել է կատալոնական ակումբ տեղափոխվելու հավանականությունը։
Ֆուտբոլիստի խոսքով՝ Կլյուվերտը կապվել է նրա հետ, երբ գտնվել է «Բարսելոնայի» բազայում, և հետաքրքրվել է խաղային իրավիճակով։ Զրույցի ընթացքում հոլանդացի նախկին հարձակվողը հարցրել է՝ արդյոք Սպերցյանը կարող է գործել հարձակման ձախ եզրում։ Դրական պատասխան ստանալուց հետո Կլյուվերտը նշել է, որ պատրաստվում է կապ հաստատել ակումբի սպորտային տնօրեն Դեկոյի հետ՝ պարզելու իրավիճակը, քանի որ, նրա խոսքով, կատալոնացիները ձախ եզրում ուժեղացման կարիք ունեն։
Սպերցյանը նաև նշել է, որ հետագայում առաջացել են խնդիրներ, ինչի հետևանքով գործընթացը չի զարգացել։ Նա հավելել է, որ հնարավոր առաջարկի դեպքում «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին կարող էր քննարկել նրա տեղափոխությունը, եթե առաջարկվող գումարը կազմեր 6-8 միլիոն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում:Բարսեղյանը հանդես...
18-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկը
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյ...
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ը...
Անուշ Գրիգորյանն առաջին մեդալն ապահովեց Ստրանջայի մրցաշարում
Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամա...