Ռուսական ռազմաբազայի հետ կապված, մենք որևէ պլան, ծրագրեր չունենք․ Փաշինյան
Մինչև 2024-ը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվել է ՌԴ վերահսկողության կամ ռուս սահմանապահների ներկայության ներքո, այդ թվում՝ միջազգային օդանավակայանում․ այժմ ՀՀ բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են հայկական սահմանապահների կողմից։ Լեհաստանում դեսպանների ու փորձագետների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը շնորհակալ է ՌԴ-ին 90-ականներին ցուցաբերած աջակցության համար, երբ չուներ բավարար կարողություններ։
«Բնականաբար, մենք շնորհակալ ենք ՌԴ-ին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին մենք կարողություն չունեինք այդ տեսակի ծառայությունը մատուցելու, բայց մենք ներկայում կարող ենք և զարգացնում ենք մեր կարողությունները։
Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Հայաստանը սերտ գործընկեր է Ռուսաստանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...