Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժության աշխարհի գավաթի հաղթող
Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի ընթացքում օղակներով վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը առաջին տեղն է զբաղեցրել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Հայաստանի ներկայացուցիչը 14.366 միավոր է հավաքել, 2-րդ տեղում է Ադրբեջանը ներկայացնող Նիկիտա Սիմոնովը՝ 14.000 միավորով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ Քեմերոն Նելսոնը՝ 13.866 միավորով։
Այսպիսով, օղակների վարժությունում ոսկե մեդալը բաժին է հասել Հայաստանին, արծաթը՝ Ադրբեջանին, իսկ բրոնզը՝ ԱՄՆ-ին։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում:Բարսեղյանը հանդես...
Սպերցյանը՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը պատմել է, որ նախկինում կապ է հաստատվել «Բարսելոնայի» լեգենդ Պատրիկ Կլյ...
Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանի արձագանքը՝ Մուսումեչիի մարտահրավերին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է ամերիկացի գրեփլեր Մայքի Մուսումեչիի&nbs...
Անուշ Գրիգորյանն առաջին մեդալն ապահովեց Ստրանջայի մրցաշարում
Անուշ Գրիգորյանը առաջին մեդալն ապահովեց Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամա...