Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանի արձագանքը՝ Մուսումեչիի մարտահրավերին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է ամերիկացի գրեփլեր Մայքի Մուսումեչիի մարտահրավերին։
Ավելի վաղ UFC BJJ լիգայում հանդես եկող Մուսումեչին Ծառուկյանին հրավիրել էր գրեփլինգի կանոններով գոտեմարտի՝ դիմելով նրան հայտնի «Ուղարկիր ինձ հասցեն» արտահայտությամբ։
Ի պատասխան Արման Ծառուկյանի արձագանքը սոցիալական ցանցերում եղել է հակիրճ և հստակ.
«Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի»,- գրել է հայ մարտիկը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տանելով 23 հաղթանակ։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում:Բարսեղյանը հանդես...
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին․ ՀՖՖ
«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի...
Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 53-րդ տեղը
Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը հանդես է եկել Միլան–Կորտինա 2026 ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի 10...
Սպերցյանը՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը պատմել է, որ նախկինում կապ է հաստատվել «Բարսելոնայի» լեգենդ Պատրիկ Կլյ...