Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում:
Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում ինձ մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։
Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ:
Ձեր՝ Տիգրան Բարսեղյան»,- գրել է ֆուտբոլիստը:
Նմանատիպ հոդվածներ
Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանի արձագանքը՝ Մուսումեչիի մարտահրավերին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է ամերիկացի գրեփլեր Մայքի Մուսումեչիի&nbs...
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին․ ՀՖՖ
«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի...
Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 53-րդ տեղը
Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը հանդես է եկել Միլան–Կորտինա 2026 ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի 10...
Սպերցյանը՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը պատմել է, որ նախկինում կապ է հաստատվել «Բարսելոնայի» լեգենդ Պատրիկ Կլյ...