Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ նրան մեղադրելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող պատերազմի աջակցման մեջ։
Զելենսկու խոսքով՝ Լուկաշենկոն երկար ժամանակ «փոխանակում է երկրի ինքնիշխանությունը սեփական իշխանության դիմաց» և աջակցում է Ռուսաստանին՝ շրջանցելու միջազգային պատժամիջոցները։ Նա նաև նշել է, որ Մինսկը արդարացնում է Մոսկվայի գործողությունները։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Բելառուսը մեծացնում է իր ներգրավվածությունը պատերազմում, ինչը, նրա ձևակերպմամբ, կարող է հանգեցնել «հատուկ հետևանքների»։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ուկրաինական իշխանությունները բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների՝ այդ քայլը կարող է ազդել միջազգային հարթակում նրա մեկուսացման հարցի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «YouTube»-ի մոնետիզացիան կակտիվացվի ՀՀ-ում ապրիլի վերջին. նախարար
Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկ...
Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը. ԲՏԱ նախարար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել...
Բաքվի դատարանը հրապակել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Արայիկ Հարությունյանը և Լևո...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...