Կրակոցներ՝ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին. կա տուժած
Փետրվարի 16-ի երեկոյան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացի։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից կրակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով՝ դիմել փախուստի։
Ինչպես ՆԳՆ-ից հայտնեցին Auroranews-ին, դեպքից անմիջապես հետո քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող անձին։ Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմին։
Ըստ նախնական տեղեկությունների, նա եղել է ոչ սթափ վիճակում, հանցագործությունը կատարել է իր անվամբ հաշվառված որսորդական զենքով։
Տուժողի կյանքին վտանգ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված. Երևանում շարունակվում է փոսային նորոգման ծրագիրը
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վ...
Անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր. ՊԵԿ միջոցառումների արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառմ...
50 տարվա մուտքի արգելքից հետո, ստուգումներ են սկսվել Սաբուրովի նկատմամբ
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) ստուգում է սկսել ստենդափ-կոմիկ Նուրլան Սաբուրովի նկատմամբ։ Այս մասին РИА...