50 տարվա մուտքի արգելքից հետո, ստուգումներ են սկսվել Սաբուրովի նկատմամբ
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) ստուգում է սկսել ստենդափ-կոմիկ Նուրլան Սաբուրովի նկատմամբ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են գերատեսչությունից՝ նշելով, որ իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ՝ կապված արտիստի գործողությունների հետ։
Կոմիտեից նաև հայտնել են, որ մինչև ստուգման ավարտը չի հրապարակվի այն հոդվածը, որի շրջանակում ուսումնասիրվում է գործը։ Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։
Հունվարի 30-ից Սաբուրովի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվել է 50 տարի ժամկետով։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ազգային անվտանգության, օրենսդրության պահպանման և ավանդական հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանության նկատառումներով։
Դրանից հետո ղազախ ակտիվիստ Մարատ Տուրիմբետովը հայտարարել է, որ գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել՝ պահանջելով ուսումնասիրել Սաբուրովի կողմից 2025 թվականի ամռանը ռուսական զինծառայողներին տասը մոտոցիկլ փոխանցելու վերաբերյալ տեղեկությունը։ Նրա կարծիքով՝ այդ գործողությունները կարող են որակվել որպես վարձկանության ֆինանսավորում և ապահովում, ինչը Ղազախստանի օրենսդրությամբ ենթադրում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ,Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։Բոլորին խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված. Երևանում շարունակվում է փոսային նորոգման ծրագիրը
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վ...
Մոսկվայում կոչ են անում չաղոթել աշխատավարձի կամ կարիերայի համար
Հավատացյալները չպետք է աղոթեն աշխատավարձի բարձրացման, կարիերայի առաջխաղացման կամ նյութական բարեկեցության բարելավման համա...
Վաշինգտոնը ներգրավված չէ Նավալնիի թունավորման վերաբերյալ մեղադրանքներում. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ներգրավված չէ մի շարք եվրոպական երկրների կողմից Ալեքսեյ Նավալ...