Կասկածելի ծրար է ուղարկվել Բենիամին Նեթանյահուի գրասենյակ․ The Jerusalem Post
Կասկածելի ծրար է ուղարկվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակ։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Ծրարը տեղում ստուգվել է Իսրայելի ոստիկանության դատաբժշկական լաբորատորիայի մասնագետների կողմից։ Ստուգումների արդյունքում բացառվել է պայթուցիկ սարքի առկայությունը։ Դրանից հետո այն ուղարկվել է Նես Ցիոնայում գտնվող կենսաբանական լաբորատորիա՝ հավելյալ փորձաքննության համար։
Վարչապետի աշխատակազմի Անվտանգության և արտակարգ իրավիճակների բաժինը հայտարարել է․
«Ստուգումների ընթացքում ի հայտ են եկել կասկածելի նշաններ այն ծրարում, որը ստացվել էր։ Այն մշակվել է սահմանված ընթացակարգի համաձայն, և գործընթացն արդեն ավարտված է։ Ծրարը որևէ վտանգ չի ներկայացնում աշխատակիցների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Թերթի պնդմամբ՝ անանուն աղբյուրը նշել է, որ ծրարի ներսում եղել են անհայտ նյութից պատրաստված ամպուլներ։ Նախկինում ևս եղել են նման դեպքեր։
Հիշեցնենք՝ 2025 թվականի նոյեմբերին Նեթանյահուի գրասենյակի տարածքում կրկին ծրար էր հայտնաբերվել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայության աշխատակիցներն ու ուժային կառույցների ներկայացուցիչները բացառել էին, որ այն վտանգավոր է։
Նմանատիպ հոդվածներ
Էփշտեյնի գործով հրապարակվել է 300 ականավոր անձանց անուններ․ նրանց թվում է՝ Քիմ Քարդաշյանը
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերում հիշատակված ավելի քան 300...
Փաշինյանը հրապարակել է «ՔՊ»-ի քվեարկության արդյունքները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները այսպիսին է․ 1...
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...