Ղրղզստանում հեղաշրջման փորձ․ հիշատակվում է Ռուսաստանի ներգրավվածությունը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնից ազատել է երեք նախարարի, այս մասին հայտնում է «Վզգլյադ»-ը։
Ազատվածների թվում են արտակարգ իրավիճակների նախարար Բուբեկ Աժիկեևը, բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարար Մեդեր Մաշիևը, ինչպես նաև տրանսպորտի և կապի նախարար Աբսատար Սիրգաբաևը։ Այս լայնածավալ կադրային փոփոխությունների պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել։
Ժապարովը նշել է, որ անկախությունից ի վեր քաղաքական գործիչներն անձնական շահերից ելնելով երկիրը մշտապես բաժանել են հյուսիս-հարավի և խնդրել է ժողովրդին չխաբվել: Անցյալ շաբաթ երկրի նախագահը որոշում էր կայացրել բարեփոխել Ազգային անվտանգության կոմիտեն։
Հավելենք՝ թերթը հետաքննել է Ղրղզստանում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի և Ռուսաստանի միջև առկա կապը։
Վերջին շաբաթներին հանրապետությունում ակտիվացել էին հնարավոր քաղաքական ցնցումների վերաբերյալ ենթադրությունները, սակայն Սադիր Ժապարովը կտրուկ հերքել է նման զարգացումները։
«Հեղաշրջում կամ նման բան չի լինի: Նախ, օրենքը դա չի նախատեսում, և երկրորդ, նման իրավիճակ գոյություն չունի», -Սադիր Ժապարով։
Հիշեցնենք՝ կադրային փոփոխությունները տեղի են ունենում Սադիր Ժապարովի մտերիմ զինակից Տաշիևի հրաժարականի ֆոնին, որը փետրվարի 10-ին հրաժարական էր տվել Նախարարների կաբինետի փոխնախագահի և Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոններից։ Դրանից հետո հրաժարական էին տվել նաև խորհրդարանի խոսնակը և մի շարք նախարարներ։
Նմանատիպ հոդվածներ
Էփշտեյնի գործով հրապարակվել է 300 ականավոր անձանց անուններ․ նրանց թվում է՝ Քիմ Քարդաշյանը
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերում հիշատակված ավելի քան 300...
Փաշինյանը հրապարակել է «ՔՊ»-ի քվեարկության արդյունքները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները այսպիսին է․ 1...
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...