Թուրքիայի ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը՝ ընդլայնել բնակավայրերի գործունեությունը և հաստատել Իսրայելի իրավասությունը օկուպացված Արևմտյան ափում։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կառավարության վերջին որոշումը, որն ուղղված է իր իշխանությունը պարտադրելուն օկուպացված Արևմտյան ափին և բնակավայրերի գործունեությունը ընդլայնելուն», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ նման քայլերը խախտում են միջազգային իրավունքը և անվավեր են։ Անկարան հայտարարել է, որ Իսրայելը չունի ինքնիշխանություն օկուպացված պաղեստինյան տարածքների նկատմամբ, և նրա քաղաքականությունը խաթարում է երկու պետությունների լուծման հասնելու ջանքերը։
Թուրքական կողմը կոչ արեց միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ընդունել և վերահաստատեց իր աջակցությունը 1967 թվականի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախ և ինքնիշխան պետության ստեղծմանը։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի հայտարարությունը՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Եր...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...