Խաղաղության խորհրդի նիստում կհայտարարվի Գազային 5 միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի նիստի ժամանակ կհայտարարվի Գազայի վերականգնման համար նախատեսված ավելի քան 5 միլիարդ դոլարի ֆինանսավորման մասին։
«Մենք կհայտարարենք, որ մասնակից պետությունները խոստացել են ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնել Գազայի մարդասիրական կարիքների և վերականգնման համար», - գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահի վարչակազմը մոտ 50 երկրների ղեկավարների հրավերներ է ուղարկել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին մասնակցելու համար, և նրանք վերջին մի քանի օրերի ընթացքում հրապարակավ հայտարարել են, որ ստացել են ԱՄՆ նախագահի առաջարկը։ Հրավիրված երկրների ցանկում ներառված են տարբեր տարածաշրջանների երկրներ՝ Ավստրալիայից մինչև Ճապոնիա։ Ցանկում են նաև Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան։
Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի առաջին նիստում. նրա դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ դեռևս ձևավորվում է, ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի հայտարարությունը՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Եր...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...