Աշխարհն առանց սահմանների տեսակետը հիմար գաղափար է. ԱՄՆ պետքարտուղար
«Աշխարհն առանց սահմանների տեսակետը, և ազգային շահերը գլոբալ կարգով փոխարինելու փորձը պարզվեց, որ հիմար գաղափար էր»,- ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց Մյունխենի համաժողովում իր ելույթի ժամանակ։
«Սառը պատերազմի հաղթանակից առաջացած էյֆորիան մեզ տարավ վտանգավոր մոլորության։ Այն միտքը, թե մենք մտել ենք «պատմության ավարտ», որ յուրաքանչյուր երկիր այժմ կդառնա լիբերալ ժողովրդավար… որ մենք կապրենք առանց սահմանների աշխարհում, որտեղ յուրաքանչյուրը կլինի աշխարհի քաղաքացի, դա հիմար գաղափար էր, որն անտեսում էր թե՛ մարդկային բնույթը, թե՛ մարդկության հինգ հազար տարվա փաստագրված պատմության դասերը», — հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը։
«Առանց սահմանների աշխարհի ձգտման մեջ մենք բացեցինք դռները զանգվածային միգրացիայի աննախադեպ ալիքի առաջ, որը սպառնում է մեր հասարակության համախմբվածությանը, մեր մշակույթի շարունակականությանը և մեր ժողովուրդների ապագային», — ավելացրեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի...
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի կարող լինել պատգամավո...
Հայաստանն իրենց «դուքյանը չի». թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյան
Սփյուռքի գործիչներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը,...
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ նա չի հստակեցնում։ «Ինչպես ժամ...