Ադրբեջանի հետ քննարկում ենք Նախիջևանի երկաթուղու նախագիծը. Կոս
«Մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության մեկնարկը»։ Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Ներկայումս մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ նախագծերի ցանկ կազմելու համար, որտեղ առաջնահերթությունները սահմանվում են կոնկրետ նախաձեռնություններով։ Այժմ մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության մեկնարկը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե՛ մեզ, թե՛ միջազգային ֆինանսական հաստատությունների համար։ Այն ամենը, ինչ մենք անում ենք այնտեղ, հիմք է ստեղծում մասնավոր ներդրողների համար։ Սրանք խոշորածավալ նախագծեր են։ Ես դեռ չգիտեմ, թե ինչպես ենք դրանք իրականացնելու, բայց ես, անշուշտ, հավատում եմ ձեզ։ Սա, որոշ չափով, մեզ համար նոր ուղղություն է՝ մենք միմյանց առաջ ենք մղում, և դա հաճելի է։
Երբեմն ԵՄ-ում որոշումների կայացման գործընթացը դժվար է, քանի որ կազմակերպությունը միավորում է 27 երկիր։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ, օրինակ, Նախիջևան համատեղ այցը կարող է իրական խաղի կանոնները փոխող դառնալ։ Դուք նաև տեղյակ եք Թուրքիայի հետ մեր քննարկումների մասին», - նշել է Մարթա Կոսը։
Հանձնակատարը հավելել է, որ հարցը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությանը, այլև Եվրամիության հետ հարաբերություններին.
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի հայտարարությունը՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Եր...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...
Մոսկվայի և Երևանի միջև բանակցություններ են ընթանում. Խանդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի երկաթ...