Քննարկվել է Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, որը տեղի է ունեցել գիրքն ընթերցած մի խումբ քաղաքացիների հետ։
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել գիրքը գրելու ժամանակահատվածի, ընթացքի վերաբերյալ, խոսել ընդհատակյա գործունեության մասին։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրքի առանձին դրվագներին, որոնց շուրջ ծավալվել է նաև քննարկում, պատասխանել ընթերցողների հարցերին ։
Միջոցառման ընթացքում բեմադրվել է նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Չար տնակի հեքիաթը»։
Երկրի ղեկավարը կարևորել է հանրապետության գրադարաններում նման միջոցառումների անցկացումն ու հանրության շրջանում ընթերցանության խթանմանը միտված ծրագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր ունեմ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար. Պապոյան
«Լավ լուր ունեմ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար: Կառավարությունը այս տարի ևս 50%-ով կսուբսիդավորի գարն...
Բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված թյուրըմբռնումներ կային. Ավանեսյանը՝ պարզաբանել է
Գիտեմ, որ բուժաշխատողների վարձատրության կարգի հետ կապված որոշակի թյուրըմբռնումներ կային և ուզում եմ նշել, որ նորացված կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. Փաշինյան
Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծոծորակներդ կտեսնեք՝ Գյումրի-2 օպերացիա չեք տեսնի. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ «Վատ լուր ընդդիմության համար» գրառմամբ: Խոսքն ուղղել...