Պարզվել է Աջափնյակի կրակոցներին մասնակից անձանց ողջ շրջանակը և զոհի ինքնությունը
Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։
Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից․ կան վիրավորներ և հնարավոր զոհ
Այսօր՝ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությ...
Կրակոցների հետևանքով 3 անձ հիվանդանոցում վիրահատվում է. 2-ի վիճակը ծանր է
Հանրապետական հիվանդանոցից ArmLur.am-ին հայտնել են, որ Աբելյան փողոցում կրակոցների հետևանքով 3 անձ վիրահատվում է, իսկ 2 ա...
Հարցաքննել են Անապայի տեխնիկումում կրակոցներ իրականացրած ուսանողին
Ռուսաստանի Քննչական կոմիտեն դատարանին միջնորդություն կներկայացնի Անապայի արդյունաբերական տեխնիկումում տեղի ունեցած հարձա...
Ջրաշենում աշակերտները ծեծել են 13-ամյա պատանու. մանկավարժական կազմը թաքցրել է. ՆԳՆ
Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, ո...