Արարատի մարզի 4 բնակավայր մնացել է առանց գազի․ վնասվել է ստորգետնյա գազատարը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ընթացքում միջին ճնշման ստորգետնյա գազատարի վնասման պատճառով դադարեցվել է Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը։
Այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ իրականացնելիս վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի հետևանքով օգոստոսի 17-ին՝ ժամը 13։45-ից դադարեցվել է Արարատի մարզի Ազատաշեն, Գեղանիստ, Գետափնյա, Արբաթ բնակավայրերի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
«Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը,...
Երևանում ևս մեկ փողոց միակողմ է դառնում․ փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ից
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում օգոստոսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մայրաքաղաքում տրա...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
Սեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ համայնքի տար...