Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից․ կան վիրավորներ և հնարավոր զոհ
Այսօր՝ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման դանակ, «Լեքսուս» որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Այս պահին ըստ լրատվամիջոցների տեղեկությունների կա 1 զոհ: Այս պահին հստակ վիրավորների և զոհի թիվ չի հաղորդվում:
Auroranews-ը փորձում է մանրամասներ ճշտել դեպքի հետ կապված:
Նմանատիպ հոդվածներ
Պարզվել է Աջափնյակի կրակոցներին մասնակից անձանց ողջ շրջանակը և զոհի ինքնությունը
Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Փետրվարի...
Կրակոցների հետևանքով 3 անձ հիվանդանոցում վիրահատվում է. 2-ի վիճակը ծանր է
Հանրապետական հիվանդանոցից ArmLur.am-ին հայտնել են, որ Աբելյան փողոցում կրակոցների հետևանքով 3 անձ վիրահատվում է, իսկ 2 ա...
Ջրաշենում աշակերտները ծեծել են 13-ամյա պատանու. մանկավարժական կազմը թաքցրել է. ՆԳՆ
Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, ո...
Հարցաքննել են Անապայի տեխնիկումում կրակոցներ իրականացրած ուսանողին
Ռուսաստանի Քննչական կոմիտեն դատարանին միջնորդություն կներկայացնի Անապայի արդյունաբերական տեխնիկումում տեղի ունեցած հարձա...