Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել վարորդի, կարգավարի և ուղևորի մասնակցությամբ. ՆԳՆ

Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք…

Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են իրար։


 Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։


Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը Էջմիածին քաղաքի Խորենացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ 


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։


Ոստիկանների օպերատիվ արձագանքման արդյունքում  նաև կանխվել են հնարավոր զարգացումները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250