Ընտրությունը կայանալու է ՔՊ գրասենյակում․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Փետրվարի 12-ից կմեկնարկեն ՔՊ նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան եռօրյա ժամկետում: Բոլոր մարզերի եւ Երեւանի ՔՊ տարածքային կառույցների անդամները՝ ՔՊ համաժողովի պատվիրակները, էտապ-էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձեւավորեն ՔՊ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու ՔՊ վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին: Ապա ցուցակը կձեւավորվի ռեյտինգային կարգով՝ ըստ հավաքված ձայների։
Շատ ձայներ հավաքած անձինք՝ ցուցակի վերեւի հատվածում: Եռօրյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջեւ ընտրեն, նաեւ՝ վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։
ՔՊ-ում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-15-ին․ բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը, բոլորին ասվել է` գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...