Սա քաղաքական հարձակում է. Իլոն Մասկ

Ամերիկացի միլիարդատեր և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Փարիզում ընկերության գրասենյակում իրականացված խուզարկությունը քաղաքական դրդապատճառներ ունի։


«Սա քաղաքական հարձակում է»,- գրել է Մասկը X սոցիալական հարթակում։


Այս կերպ նա արձագանքել է X-ի՝ պետությունների հետ գլոբալ կապերի համար պատասխանատու թիմի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությանը։ Վերջինիս համաձայն՝ նույն օրը իրականացված խուզարկությունը կապված է «քաղաքականացված քրեական հետաքննության» հետ, որը վերաբերում է ալգորիթմների հնարավոր մանիպուլյացիային և տվյալների ենթադրյալ խարդախ ձեռքբերմանը։


Սոցիալական ցանցի ներկայացուցիչների պնդմամբ՝ հետաքննության հիմքում ընկած մեղադրանքները անհիմն են և ունեն քաղաքական բնույթ։ X-ի ղեկավարությունը ընդգծում է, որ ընկերությունը գործում է օրենքի շրջանակում և պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումը իրավական հարթակում։