Սպերցյանը կարող է հանդես գալ թոփ 5 լիգաների առաջատար ակումբներում․ Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարիերայի հեռանկարներին։
Փորձագետը համոզմունք է հայտնել, որ 25-ամյա ֆուտբոլիստի՝ եվրոպական ֆուտբոլ տեղափոխվելու պահը վաղուց հասունացել է։
Բերեզովսկին հույս է հայտնել, որ տրանսֆերը կկայանա արդեն 2026 թվականին՝ ընդգծելով Սպերցյանի պրոֆեսիոնալ որակները։
«Նա արդեն երկար ժամանակ է, ինչ ցուցադրում է բարձրակարգ խաղ, և վաղուց ժամանակն է քայլ առաջ կատարել դեպի եվրոպական առաջնություններ։ Նրա տվյալները լիովին բավարար են թոփ 5 լիգաների առաջատար ակումբներում հանդես գալու և իր մասին բարձրաձայնելու համար»,- նշել է Բերեզովսկին՝ Metaratings.ru-ին տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ խփելով 9 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։
Նմանատիպ հոդվածներ
Վոլկանովսկին չի բացառել Արման Ծառուկյանի հետ մենամարտը
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Ալեքս Վոլկանովսկին խոսել է իր կարիերայի հետագա ծրագրերի մասին՝ չբացառելով հայ մարտի...
Գաղափար չունեմ՝ ինձնից ինչ է պահանջվում․ Ծառուկյանը՝ չեմպիոնական գոտու համար պայքարելու մասին
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը խոստովանել է, որ հստակ չի պատկերացնում, թե ինչ պայմաններ...
Ես կհաղթեի և՛ Ջասթինին, և՛ Փեդիին․ Արման Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, իր կարծիքն է հայ...
Ծառուկյանը անդրադարձել է հոր կողմից տրամադրվող աջակցությանը
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը One Night with Steiny փոդքաստի եթերում անդրադարձել է իր ընտանիքի ֆինա...