Ես կհաղթեի և՛ Ջասթինին, և՛ Փեդիին․ Արման Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, իր կարծիքն է հայտնել UFC 324 մրցաշարի շրջանակում կայացած Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի մենամարտի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մենամարտն ավարտվել է ամերիկացի Գեյջիի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Այս մասին տեղեկանում ենք խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ից։
«Հաճույք էի ստանում ամեն անգամ, երբ Գեյջին հարվածում էր նրան։ Փիմբլեթը թույլ մարտիկ է, նա արժանի չէր այնտեղ գտնվելուն, ուստի ուրախ էի նրա պարտության համար։
Ես կհաղթեի և՛ Ջասթինին, և՛ Փեդիին մեկ երեկոյում, նույնիսկ՝ «երկուսը մեկի դեմ» ձևաչափով։ Գեյջիին կհաղթեի վնասվածքի, իսկ Փիմբլեթին՝ երիտասարդ և անփորձ լինելուս պատճառով։
Ջասթինը լավ մարտիկ է, բայց հոգնեց արդեն երկրորդ ռաունդում։ Նա նոկդաունի ենթարկեց Փիմբլեթին, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը, քանի որ այդ պահին արդեն ուժասպառ էր եղել»,- ասել է Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վոլկանովսկին չի բացառել Արման Ծառուկյանի հետ մենամարտը
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Ալեքս Վոլկանովսկին խոսել է իր կարիերայի հետագա ծրագրերի մասին՝ չբացառելով հայ մարտի...
Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 0։3 հաշվով
Կաունասում ավարտվեց Եվրոպայի ֆուտզալի առաջնության ևս մեկ քառորդ եզրափակիչ խաղ։ Հայաստանի և Խորվաթիայի միջև խաղն ավարտվեց...
Կհաղթեմ քեզ և կզբաղեցնեմ քո տեղը․ Սեն-Դենին՝ Արման Ծառուկյանին
UFC թեթև քաշային կարգի մարտիկ Բենուա Սեն-Դենին հայտարարել է իր հավակնոտ պլանների մասին՝ Սիդնեյում կայացած UFC 325 մրցաշա...
Ինֆանտինոն ասել է, որ ՖԻՖԱ-ն պետք է քննարկի Ռուսաստանի արգելքը վերացնելու հարցը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը պարտավոր է քննարկել ռուսական թիմերի վրա դրված արգելքի...