Իլոն Մասկը հայտարարել է, որ այլմոլորակային է
Արհեստական բանականությունը կարող է զարգանալ մինչև 2030 թվականը՝ դառնալով ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած։ Այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Էլոն Մասկը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Մասկը նաև նշել է, որ այս տարվա վերջին արհեստական բանականությունը կարող է նաև գերազանցել մարդկանց՝ գերազանցելով ցանկացած մարդու մտավոր ունակություններին: Միևնույն ժամանակ Մասկը կոչ է արել զգույշ լինել արհեստական բանականության հետ, քանի որ կարող է աշխարհում հայտնվել Տերմինատոր:
2027 թվականի վերջին Tesla-ն, հավանաբար, կսկսի մարդանման ռոբոտների զանգվածային վաճառքը։ Կարևոր է կյանքը դարձնել «բազմամոլորակային», որպեսզի Երկրի վրա աղետի դեպքում բանական կյանքը կարողանա շարունակել գոյություն ունենալ։ Կարծում եմ՝ ծերացումը լիովին լուծելի խնդիր է։ Գլխավորը հասկանալն է, թե ինչն է դրա պատճառը։
Իլոն Մասկը հայտարարել է, որ այլմոլորակային է: Նա կատակել է, որ չնայած խոստովանություններին՝ իրեն, միևնույն է, չեն հավատում։ «Ես ուզում եմ մահանալ Մարսի վրա, բայց ոչ այն ժամանակ, երբ մենք վայրէջք կատարենք»,- ասել է նա։





























