ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժողովուրդը պատրաստ չէ բախումների, իշխանափոխությունը պետք է լինի քաղաքական ճանապարհով. Կանդազ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Կանդազը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին հասարակությունը պատրաստ չէ իշխանափոխության՝ բախումների միջոցով։
«Այսօրվա դրությամբ ժողովուրդը պատրաստ չէ նոր բախումների։ Պատերազմի, Արցախի տեղահանության սպիները դեռ չեն սպիացել։ Իշխանափոխությունը պետք է իրականացնել քաղաքական ճանապարհով, ոչ թե ուժային մեթոդներով»,- ասել է նա։
Կանդազին նշել է, որ ընդդիմության պայքարը չպետք է սահմանափակվի միայն Ազգային ժողովով, սակայն նաև չպետք է վերածվի արյունահեղության։
«Պայքարը պետք է լինի թե՛ Ազգային ժողովում, թե՛ փողոցում, բայց ոչ այնպես, որ ժողովրդին տանեն բախումների։ Չի կարելի հայրերին ու որդիներին թշնամի դարձնել։ Պետք է պայքարել խելամիտ և քաղաքական ճանապարհով»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ հետախույզը կարծիք է հայտնել, որ վարչապետի քաղաքականությունը կարող է նպատակ ունենալ հասարակությանը փողոց դուրս բերելու և իրավիճակը սրելու։ Մանրամսները տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է՝ առանձնապես խոշո...