Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընդդեմ ՆԱՏՕ-ի
Թուրքիայի մի շարք քաղաքներում ցուցարարներ են դուրս եկել փողոց ու բողոքի ցույցեր են անում։ Ցուցարարները վանկարկում են «Ո՛չ ՆԱՏՕ-ին» ու ասում, որ ՆԱՏՕ-ն «ավերածություններ, պատերազմ ու մահ է բերում տարածաշրջանին»։
Թուրքիայի «Ձախ կուսակցությունը» (SOL Parti), Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (Türkiye İşçi Partisi) և արհմիություններ հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ու քայլերթ իրականացրել։ Նրանք պարզել են «Մարդասպան ՆԱՏՕ, դուրս եկեք», «Կոտրեք ՆԱՏՕ-ի ահաբեկչական կազմակերպությունը» և «Լքեք ՆԱՏՕ-ն, ոչնչացրեք ՆԱՏՕ-ն» գրություններով պաստառներ։
Բողոքի ակցիայի ընթացքում հաճախակի են վանկարկվել այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «ՆԱՏՕ, դուրս եկեք, այս երկիրը մերն է», «Իմպերիալիստները կպարտվեն, դիմադրող ժողովուրդները կհաղթեն», «Բյուջե աշխատավորների համար, ոչ թե պատերազմի», «Մարդասպան ԱՄՆ, համագործակցող ԱԶԿ» և «Անիծվի ամերիկյան իմպերիալիզմը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ը Անկարյում ընթանում է Հյուսիսանտլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են դաշինքի բոլոր 32 անդամները՝ երկրների առաջնորդների, արտգործնախարարների և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...